[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին ընդունել է «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոբերտ Այդաբիրյանին եւ նույն հիմնադրամի գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են ուսումնարանի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: 
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Եզնիկ Մոզյան ուսումնարանն արդեն իսկ ձեռք է բերել հարգանք եւ ճանաչում որպես որակյալ արհեստագործական կրթություն տվող հաստատություն: