Հանդիպում "Դասարան" կրթական ծրագրի մի խումբ ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է <<Դասարան>> կրթական ծրագրի մի խումբ ներկայացուցիչների՝ հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են Արցախում միջնակարգ կրթությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ <<Դասարան>> կրթական ծրագրի ներդնումը հանրապետության դպրոցներում արդեն իսկ դրական ազդեցություն է ունենում ուսումնական գործընթացի բարելավման վրա: