[ARM]     [RUS]     [ENG]

Էրզրումում երկրաշարժ է գրանցվել

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Էրզրում նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվական ծառայությանը:

Երկրաշարժի օջախը գտնվել է 1,3 կմ խորության վրա, տուժածների և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ մարտին Ադըյամանում մեկ օրում գրանցվել էր երկու երկրաշարժ՝ 4.4 և 5.5 (ըստ որոշ աղբյուրների՝ 5.8) մագնիտուդ ուժգնությամբ: Մի շարք գյուղերում եղել են ավերածություններ։