Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Ազգային ժողովում

Փետրվարի 22-ին  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։  
Քննարկման թեման 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի անդրանիկ լիագումար նիստի օրակարգի ձևավորման  հարցն էր։ 
Այդ կապակցությամբ լսվեցին մշտական հանձնաժողովների պատասխանատուների հաղորդումները շրջանառության մեջ գտնվող օրինագծերի թեմատիկ ընդգրկումների և պատրաստության վիճակի վերաբերյալ։ 
Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որի արդյունքում ճշտվեց լիագումար նիստի հաստատմանը ենթակա օրակարգային հարցերի շրջանակը, նշվեցին առաջիկա անելիքները, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։ 
Համաձայն գործող օրենսդրական նորմի՝ խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ ԱԺ լիագումար նիստը հրավիրվում է ս.թ. փետրվարի 23-ին, ժամը 11.00-ին, ԱԺ նիստերի դահլիճում։