[ARM]     [RUS]     [ENG]

Համեստ Սուլեյմանյանն ընդգրկվել է ԼՂՀ ԿԸՀ կազմում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Համեստ Սուլեյմանյանն ընդգրկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում՝ մինչև գործող կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտը պաշտոնավարման ժամկետով։