Նախագահ Սահակյանն այցելել է Եռաբլուր պանթեոն

Հայաստանի Հանրապետության 26-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին երկու հայկական պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն եւ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի եւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձաններին: