[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության եւ կրթության զարգացմանը, այս ոլորտում բարեփոխումների իրականացման ընթացքին, ինչպես նաեւ երկու հայկական հանրապետությունների բուհերի միջեւ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը: