Logo
Print this page

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ։

Ուղերձում ասված է.

 ՙԱզգային անվտանգության հարգելի՜ ծառայողներ եւ վետերաններ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։

Դուք իրականացնում եք կարեւոր ծառայություն, որի արդյունավետությունից է նաեւ կախված ազգային անվտանգության, հասարակության եւ պետության շահերի պաշտպանության, հասարակության յուրաքանչյուր անդամի պաշտպանվածության ապահովումը։ Բարձր մակարդակի վրա է գտնվում Պաշտպանության նախարարության հետ ձեր համագործակցությունը՝ ուղղված պետության սահմանների պաշտպանությանը։

Արցախի քաղաքացին պետք է վստահ լինի, որ ապրում է ապահով ու անվտանգ երկրում։ Եվ այդ գործում մեծ են հատկապես ազգային անվտանգության համակարգի դերակատարությունը, ծառայողների մասնագիտական պատրաստվածությունն ու մարդկային բարձր որակները։

Ձեր գործառույթների հաջող իրականացման նպատակով պետությունը հետեւողական աշխատանք է տանում կառույցը ժամանակակից նյութատեխնիկական միջոցներով հագեցնելու, ծառայողների աշխատանքային եւ սոցիալական պայմանները բարելավելու ուղղությամբ։ Այս քաղաքականությունը կկրի շարունակական բնույթ:

Թանկագի՜ն բարեկամներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր պատասխանատու ծառայության մեջ՚։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.