[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺ լիագումար նիստ նվիրված 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ներկա է գտնվել Ազգային ժողովի լիագումար նիստի՝ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված մասին:

Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին 2018 թվականի երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթն ընդունելու համար՝ կարեւորելով տեղի ունեցած ակտիվ եւ բովանդակալից քննարկումները: 
Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ իշխանության օրենսդիր եւ գործադիր թեւերը կանեն հնարավորը բյուջեի արդյունավետ կատարման ուղղությամբ: