[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովում հրապարակվել են Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանի հետ Բարեկամության խումբ ստեղծելու մասին և Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ Բարեկամության շրջանակ ստեղծելու մասին հռչակագրերը։

 Անդրադառնալով Բելգիայի տարբեր մակարդակների խորհրդարանականների, հասարակական, գիտական ոլորտների ներկայացուցիչների հետ Արցախի խորհրդարանի ունեցած հարաբերություններին և մատնանշելով 2015 թվականից ակտիվացած փոխադարձ այցերը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ համագործակացության առկա մակարդակը թույլ է տալիս դրանք կազմակերպված և ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել՝ հաշվի առնելով այս տարվա հոկտեմբերին Արցախի Հանրապետության Նախագահի՝ Բելգիա կատարած այցի արդյունքները։

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Բարեկամության խմբի և շրջանակի կազմերը, որոնք ձևավորվել են ԱԺ բոլոր խմբակցությունների մասնակցությամբ.

Արցախի Հանրապետություն - Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան Բարեկամության խումբ՝

Արամ Գրիգորյան (ՙՀայրենիք՚ խմբակցություն)

Ռոբերտ Ղահրամանյան (ՙՀայրենիք՚ խմբակցություն)

Ռիտա Մնացականյան (ՙԴաշնակցություն՚ խմբակցություն)

Դավիթ Մելքումյան (ՙԺողովրդավարություն՚ խմբակցություն)

Գագիկ Բաղունց (ՙՇարժում-88՚ խմբակցություն)

Հայկ Խանումյան (ՙՎերածնունդ՚ խմբակցություն)

 

Արցախի Հանրապետություն – Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական  ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ Բարեկամության շրջանակ՝

 

Վահրամ Բալայան (ՙԴաշնակցություն՚ խմբակցություն)

Արարատ Օհանջանյան (ՙՀայրենիք՚ խմբակցություն)

Սերգեյ Հարությունյան (ՙՀայրենիք՚ խմբակցություն)

Լյուդմիլա Բարսեղյան (ՙԺողովրդավարություն՚ խմբակցություն)

Վիլեն Սաֆարյան (ՙՇարժում-88՚ խմբակցություն)

Նելլի Ավանեսյան (ՙՊոլ Էլյուարի տուն-ֆրանկոֆոնիայի կենտրոն՚ հիմնադրամի գործադիր տնօրեն)

 

Հռչակագրերի տեքստերը հրապարակելուց հետո Բարեկամության խմբի և շրջանակի անդամները ստորագրությամբ հաստատել են փոստաթղթերը։ ՙԱրցախի Հանրապետություն-Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան Բարեկամության խմբի՚ նախագահ է ընտրվել Արամ Գրիգորյանը, իսկ ՙԱրցախի Հանրապետություն-Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ Բարեկամության շրջանակի՚ նախագահ՝ Վահրամ Բալայանը։

Սույն թվականի հոկտեմբերի 18-ին և 20-ին նման խումբ և շրջանակ է ստեղծվել Ֆլանդրիայի և Վալոնիա-Բրյուսել դաշնության խորհրդարաններում։

 

Արցախի Հանրապետության

ԱԺ մամուլի ծառայություն