[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ մարտի 19-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ծաղկաշենի հանքավայրի շահագործմանն առնչվող հարցերին:

altԻրականացվող աշխատանքների մասին տեղեկություններ են ներկայացրել վարչապետ Արա Հարությունյանը եւ <<Բեյզ Մեթըլս>> ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը:

            Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը մեծ ակնկալիքներ ունի Ծաղկաշենի հանքավայրի շահագործման հետ կապված՝ այն դիտարկելով որպես Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման կարեւոր խթաններից մեկը:

            Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ բոլոր աշխատանքները պետք է ընթանան միջազգային չափանիշներին համապատասխան, եւ այս ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

            Խորհրդակցությանը ներկա էին ԼՂՀ Նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, կառավարության մի խումբ անդամներ, պաշտոնատար այլ անձինք: