[ARM]     [RUS]     [ENG]

Ցավակցական հեռագիր Էդուարդ Ղուկասյանի ընտանիքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին ցավակցական հեռագիր է hղել Էդուարդ Ղուկասյանի ընտանիքին: 

Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Արցախի Հանրապետության վաստակավոր բժիշկ Էդուարդ Իշխանի Ղուկասյանի մահվան մասին:
Նա եղել է ճանաչված ու հարգված բժիշկ ՝ իր գործունեությամբ մեծապես նպաստելով Արցախի առողջապահական համակարգի կայացմանն ու զարգացմանը: 
Որպես իր ժողովրդի նվիրյալ զավակ՝ Էդուարդ Ղուկասյանն Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներից էր եւ ակտիվ մասնակցություն է ունեցել հանուն ազատության եւ անկախության մեր գոյապայքարում: 
Հայրենիքն արժանվույնս է գնահատել Էդուարդ Ղուկասյանի վաստակը` պարգեւատրելով նրան «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով եւ պետական այլ պարգեւներով: 
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն եւ ոգու կորով»: