Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Հունիսի 7-ին Աժ քննիչ հանձնաժողովի անդամներն ընդունել են Հանրային խորհրդի ներկայացուցիչներ Դավիթ Սիմոնյանին, Կարեն Սիմոնյանին, Սերգեյ Ղազարյանին, Արմինե Պետրոսյանին, Վրեժ Ասմարյանին և Հովհաննես Ասմարյանին:

 Շնորհակալություն հայտելով ԱԺ պատգամավորներին ստեղծված իրավիճակին արագ արձագանքելու և աջակցելու համար՝ Հանրային խորհրդի նախաձեռնող խմբի անդամները ներկայացրել են այս օրերին կատարած աշխատանքը և քաղաքացիներից ստացված դիմումների ոլորտային ուղղվածությունները: Նրանք նշել են նաև, որ հունիսի 5-ին ձևավորված Խորհուրդն առ այսօր ստացել է 675 դիմում, որոնց թվում՝ հանրային հնչողության հարցեր չպարունակող նամակներ:

Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների անունից ակտիվ համագործակցության և հանրային հնչողություն ստացած հարցերը հնարավորինս սեղմ ժամկետներում ընթացքավորելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախաձեռնող խմբին իրավական կարգավիճակ տրամադրելու, աշխատանքները կանոնակարգելու, Քննիչ հանձնաժողովի հետ կապերը համակարգելու և այլ հարցեր:

ԱԺ Կանոնակարգ ԱՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների պահանջով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 2-ին հայտարարել է խորհրդարանական Քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին, որը կուսումնասիրի հանրային հնչողություն ստացած հարցերը:

Հունիսի 4-ին ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է Քննիչ հանձնաժողովի հետևյալ կազմը՝

Էդուարդ ԱՂԱԲԵԿՅԱՆ` հանձնաժողովի նախագահ, ՙՇարժում-88՚ խմբակցություն

Ռամելա ԴԱԴԱՅԱՆ՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՙՀայրենիք՚

Արամ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՙՀայրենիք՚

Ալյոշա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՙԴաշնակցություն՚

Դավիթ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ, ՙԺողովրդավարություն՚

Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ, ՙՎերածնունդ՚ խմբակցություն:

 

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին