Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՙԱՐԱՐԱՏ՚ ՀԱՆԴԵՍԻ ԽՄԲԱԳՐԻՆ

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը հունիսի 11-ին ընդունել է Ռումինիայում տպագրվող ՙԱրարատ՚ հանդեսի խմբագիր Էդուարդ Անտոնյանին։

 Ողջունելով հյուրին՝ Վահրամ Բալայանն անդրադարձ է կատարել Հայրենիք-Սփյուռք կապին, այդ համատեքստում ընդգծելով Սփյուռքի հայրենակիցների ազգանպաստ գործունեությունը։  Խորհրդարանի փոխնախագահը նաև խոսել է այս տարիների ընթացքում ստեղծված խորհրդարանական կապերի մասին՝ մասնավորապես անդրադառնալով բարեկամության խմբերի և շրջանակների դերին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդուարդ Անտոնյանը խորհրդարանի փոխնախագահին է ներկայացրել Ռումինահայոց միության կողմից տարվող աշխատանքները՝ կարևորելով Արցախի հանրահռչակմանն ուղղված միջոցառումները։ ՙԱրարատ՚ հանդեսի խմբագիրը նաև խոսել է Ռումինիայի խորհրդարանում հայազգի պատգամավորների ներգրավվածության և դերակատարության մասին։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են Ռումինիայում Արցախի վերաբերյալ լոբբիստական աշխատանքների իրականացումը և խորհրդարանական մակարդակով համագործակցության հեռանկարները։

 

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին