Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ` ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հետ քննարկելու հարկային բարեփոխումների համալիր ծրագիրը։

 Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը զեկուցել է իրականացվող աշխատանքների ընթացքի մասին՝ նշելով, որ հարկային բարեփոխումների հայեցակարգը պատրաստ է ներկայացվելու կառավարության հաստատմանը։ Պետնախարարը շեշտադրել է, որ մշակված և կառավարության քննարկմանը ներկայացված հայեցակարգն ընդունելուց առաջ նախ անհրաժեշտ է այն դնել հանրային լայն քննարկման, և հանձնարարել է առաջիկա օրերին այդ ուղղությամբ սկսել աշխատանքները՝ ներգրավելով շահագրգիռ կազմակերպություններին։ 

Գ. Մարտիրոսյանը Ֆինանսների նախարարության պատասխանատուների հետ հանդիպմանը կարևորել է Արցախում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող շարունակական քաղաքականությունը և այդ համատեքստում հանձնարարել  առաջարկներ ներկայացնել փոքր տնտեսվարող սուբյեկտների հարկային բեռի թեթևացման ուղղությամբ։ Պետնախարարը հանձնարարել է նաև առաջիկայում իրականացվելիք բարեփոխումների նպատակով առաջարկներ ներկայացնել ծրագրային բյուջետավորման ներդրման և գանձապետական համակարգի վերաբերյալ։ 

Խորհրդակցության ընթացքում Գ. Մարտիրոսյանը հետաքրքրվել է 2019թ. բյուջետային գործընթացին առնչվող հարցերով և կարևորել, որ լուրջ ուշադրություն դարձվի միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմմանը։ 

Անդրադառնալով անբարեխիղճ հարկատուների կողմից կուտակված ժամկետանց պարտավորություններին՝ Գ. Մարտիրոսյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է դրանք ևս վերանայել, և ֆինանսների նախարարին հանձնարարել է կարճ ժամկետներում կոնկրետ առաջարկներ ներկայացնել՝ անպայման հաշվի առնելով դրանց ծավալն ու կառուցվածքը։ ՙՄեր խնդիրն է փոքր և միջին տնտեսվարողի կողքին կանգնելը և պետական հնարավոր աջակցություն ցուցաբերելը։ ՓՄՁ ոլորտը մշտապես կգտնվի պետական քաղաքականության հոգածության ներքո՚,- նշել է Գ. Մարտիրոսյանը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային նոր օրենքի՝ կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելու և Արցախում դրան համարժեք քայլեր ձեռնարկելու, ինչպես նաև հանրապետության ֆինանսական ու հարկային դաշտերին վերաբերող այլ հարցեր։

 

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին