[ARM]     [RUS]     [ENG]

Նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողություն Ճարտար քաղաքում

Հունիսի 16-ին Նախագահ Բակո Սահակյանը նույն օրն Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ

 Նիկոլ Փաշինյանի հետմասնակցել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում նորակառույց Վարդանանք եկեղեցու օծման հանդիսավոր արարողությանը: 

Նախագահը Ճարտարում նոր եկեղեցու առկայությունը կարեւորել է ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման ու ամրապնդման տեսանկյունից՝ նախագծի իրականացումը համարելով Հայրենիք-Սփյուռք համագործակցության կոնկրետ օրինակներից մեկը, եւ երախտագիտություն հայտնել ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանին եկեղեցու կառուցման համար:
Արարողությանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ սփյուռքից, հյուրեր արտերկրից: