[ARM]     [RUS]     [ENG]

Մեկնարկել են միջոցառումները ՙՖրանսիայում Արցախի օրերի՚ շրջանակներում

Հունիսի 16-ին Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում մեկնարկել են միջոցառումները ՙՖրանսիայում Արցախի օրեր՚փառատոնի շրջանակներում։

 Միջոցառումների ծրագրի շրջանակներում նախատեսված են Արցախին նվիրված լուսանկարների և գծանկարների ցուցահանդեսներ, ինչպես նաև Արցախի մասին պատմող վավերագրական ու անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններ: 

Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Մարտիգի քաղաքապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գաբի Շարուն, ԱԺ պատգամավոր Պիեր Դարևիլը, Բուշ դյու Ռոնի նահանգային խորհրդի անդամներ, Մարտիգի հայկական միության նախագահ Գրեգուար Մինասյանը, գործարարներ, հայ համայնքային կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ:

 

ԱՀ ԱԳՆ տեղեկատվության 

և հասարակայնության  հետ կապերի  վարչություն