[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանին: 

Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: