[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահի եւ փոխնախագահի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանին եւ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին:

Քննարկվել են Արցախի պետական համալսարանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցման եւ մի շարք այլ նախագծերի իրականացման հետ կապված հարցեր: 
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի Ամերիկյան համալսարանին՝ Արցախին մշտապես սատարելու համար՝ այդ աջակցությունը համարելով պահանջված եւ կարեւոր: