[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպոմ Վիեն քաղաքի նախկին քաղաքապետ Ժակ Ռեմիյեի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է Արցախ-Ֆրանսիա բարեկամական շրջանակի անդամ, Վիեն քաղաքի նախկին քաղաքապետ Ժակ Ռեմիյեին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերին վերաբերող մի շարք հարցեր: 
Նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքական օրակարգի կարեւոր ուղղություններից մեկը՝ երախտագիտություն հայտնելով Ժակ Ռեմիյեին երկկողմ բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը գործուն մասնակցություն ունենալու համար: