[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում լիբանանյան գործարար Նիկոլյա Ժորժ Աբու Ֆայսալի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է լիբանանյան գործարար, «Gardenia Grain D'or» ընկերության հիմնադիր Նիկոլյա Ժորժ Աբու Ֆայսալին: 

Քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: 

Նախագահը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում Լիբանանի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմանը՝ ընդգծելով, որ համագործակցության համար առկա են բավարար պայմաններ: