[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում Արցախի ԱԳՆ-ում

Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ։

 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային մասնագիտացված կառույցներում Արցախի քաղաքացիների շահերի ներկայացման և պաշտպանության հարցերում միջգերատեսչական համագործակցության հեռանկարները։ Այդ համատեքստում Մասիս Մայիլյանը և Արտակ Զեյնալյանը անդրադարձ են կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացիկ գործերին։

Նախարարները նաև մտքեր են փոխանակել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերություններում իրավապայմանագրային բազայի զարգացման վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը։

ԱՀ ԱԳՆ տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն