Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Պետնախարար Գ. Մարտիրոսյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 9-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանին, գործադիր տնօրեն Թալար Կազանջյանին և ՀԲԸՄ Արցախի ներկայացուցիչ Սասուն Բաղդասարյանին։

 Ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ի՝ տարիներ ի վեր Արցախի հետ ունեցած սերտ համագործակցության համար։ Գ. Մարտիրոսյանը բարձր է գնահատել մշակութային, կրթական, հումանիտար և սոցիալ-տնտեսական ոլորտներում Միության ունեցած մեծ ավանդը՝ ընդգծելով հատկապես Ստեփանակերտի ՙԹումո՚ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դերը։ Պետնախարարը նշել է, որ կառավարությունն այսուհետ ևս պատրաստ է իր գործուն աջակցությունը բերել ՀԲԸՄ ծրագրերի իրականացմանը, դրանց ընդլայնմանը և առաջարկել է հատուկ ուշադրություն դարձնել նաև գյուղական համայնքներում կանանց զբաղվածության խնդրին։ 

Շնորհակալություն հայտնելով Գ. Մարտիրոսյանին ջերմ ընդունելության համար՝ ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վ. Յակուբյանը նշել է, որ Արցախի հետ համագործակցությունը Միության համար առանձնահատուկ տեղ ունի։ Արձագանքելով պետնախարարի առաջարկին՝ նա հայտնել է, որ, հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, առաջիկայում Միությունը կոնկրետ քայլեր կանի այդ ուղղությամբ։ 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տնտեսության այլ ոլորտներում իրականացվող պետական ծրագրերի, դրանցում աջակցության տեսքով ՀԲԸՄ մասնակցության հնարավորությունների մասին։

 

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի 

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին