[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում Ամերիկայի հայկական համագումարի ամառային փորձառության ծրագրի ուսանողների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 14-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ամառային փորձառության ծրագրի ամերիկահայ ուսանողների հետ: 

Ջերմ ու անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող տարբեր հարցեր: 
Նախագահը կարեւորել է սփյուռքահայ երիտասարդների պարբերական այցելություններն Արցախ՝ ներհայկական կապերի ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման տեսանկյուններից՝ երախտագիտություն հայտնելով կազմակերպության ղեկավարությանը նման ծրագրերին հատուկ ուշադրություն դարձնելու համար: 
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: