[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին:

Քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը եւ զբոսաշրջության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: