Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ԱՄԵՆ ԻՆՉ` ՓՈԽՎՈՒՄ

Բայց ոչ՝ Ադրբեջանի դեպքում

 ՙԱմեն ինչ հոսում է, ամեն ինչ՝ փոխվում՚` խորհրդավոր արտահայտություն, որը հայտնի է, թերևս, եթե ոչ բոլորին, ապա՝ շատերին։ Ամեն անգամ, սակայն, առնչվելով ղարաբաղյան կարգավորման թեմայով պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների արտահայտությունների հետ, այնպիսի զգացում ես ունենում, որ անվիճելի այս ճշմարտությունը ՙշրջանցել է՚ Ադրբեջանին։ Տպավորություն է ստեղծվում, որ այստեղ ենթակա չեն ժամանակի ազդեցությանը՝ այն իմաստով, որ, թեև ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի կնքման օրից արդեն շուրջ քառորդ դար է անցել, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են մնալ անցյալում ու մտածել հնադարյան մակարդակով՝ կիրառելով հնացած հասկացություններ, դիմելով շանտաժի ու սպառնալիքների լեզվին։ Առհասարակ պետք է նկատել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վայրենի բարքերն ալիևյան ռեժիմի յուրատեսակ ՙնոու-հաու՚ են դիվանագիտության ոլորտում, երբ պատերազմում խայտառակաբար պարտված կողմն իրեն թույլ է տալիս առաջ քաշել ի սկզբանե անիրագործելի պահանջներ ու թելադրել խաղի սեփական կանոնները։ 

Չթաքցնենք, Բաքվի անպատկառ, չափազանց լկտի պահվածքն ստիպում է ավելի հաճախ հետևյալ հարցադրումն անել՝ իսկ արժե՞, որ Հայաստանն ու Արցախը ցուցաբերեն խաղաղասիրություն ու կառուցողականություն, բանակցությունների սեղանի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում փոխզիջումային լուծում փնտրելու պատրաստակամություն։ Չէ՞որ քաղաքակիրթ բանակցությունները ենթադրում են քաղաքակիրթ և ադեկվատ ընդդիմախոսի առկայություն, որին մենք ի դեմս Ադրբեջանի չենք տեսնում։ Թվում է՝ հենց նա պետք է առավել շահագրգռված լիներ բանակցություններում, քանի որ, մեծ հաշվով, հայկական երկու կողմերն իրենց հիմնական խնդիրները լուծել են։ Բայց՝ ինչի՞ մասին Է խոսքը։ Ըստ ամենայնի, Երևանի և Ստեփանակերտի խաղաղասիրությունը, կողմեր, որոնք մշտապես իրենց պատրաստակամությունն են հայտնում հիմնախնդրի բացառապես ոչ ուժային լուծման հարցում և որոնք նոր պատերազմ թույլ չտալու համար կառուցողական ճանապարհով համագործակցում են միջազգային միջնորդների հետ, պաշտոնական Բաքվի կողմից սխալ հասկացվում է որպես թուլություն։ Դատեք ինքներդ։

Օրերս Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը՝ իրեն բնորոշ ամբարտավան պահվածքով հայտարարել է, որ ՙԱդրբեջանի կողմից 25 տարիների ընթացքում լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շարունակումն ամենամեծ զիջումն է՚։ Ու նաև. ՙՀայաստանը մեղավոր է ադրբեջանական տարածքների օկուպացման մեջ։ Հենց այս պատճառով պաշտոնական Բաքուն հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ կվարի բացառապես Հայաստանի ղեկավարության հետ՚։ Ինչպես տեսնում ենք՝ ՙամեն ինչ հոսում է, ամեն ինչ՝ փոխվում՚ ասվածն Ադրբեջանի մասին չէ, որը բավականին տարօրինակ կերպով է ընկալում ՙփոխզիջում՚ հասկացությունը և ցուցադրում, եթե կարելի է այսպես արտահայտվել` անսահման տխմար համառության կոնստանտ։ Թե ով է իրականում մեղավոր այսպես կոչված ՙօկուպացման՚ մեջ, հայտնի է բոլորին։ Հենց Ադրբեջանի իշխանություններն են խաղաղ Ղարաբաղյան շարժմանն ի պատասխան դեռևս խորհրդային շրջանում հայկական անպաշտպան բնակչության նկատմամբ իրականացրել ցեղասանության քայլեր, իսկ ԽՍՀՄ փլուզման հետ՝ սանձազերծել լայնամասշտաբ պատերազմ Արցախը ոչնչացնելու նպատակով։ Ու ստացան այն, ինչն ստացան։ Ինչպես ասում են նման դեպքերում՝ ՙքամի ցանես` փոթորիկ կհնձես՚։ Ոչ պակաս կարևոր մի պարզաբանում. բոլոր այն տարածքները, որոնց համար Ադրբեջանն այսօր վայնասուն

է բարձրացնում, հայկական պատմական հողերն են՝ նրան նվիրված բոլշևիկների կողմից, իսկ սեփական հողերը, ինչպես հայտնի է, չեն օկուպացնում, այլ ազատագրում են։ 

Այժմ` ինչ վերաբերում է բանակցությունների մասնակիցներին։ Բաքուն արդեն վաղուց փորձում է բոլորին համատարած համոզել, որ դիմակայությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է՝ հակառակ ԵԱՀԿ փաստաթղթերին, որոնք հաստատում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը` որպես հակամարտության լիիրավ կողմ։ Մեջբերենք ղարաբաղյան կարգավորման հարցում բավականին իրազեկ մի մարդու՝ Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ և ԵԱՀԿ Մինսկի խմբի 1992-1996թթ. ռուսաստանյան համանախագահ Վլադիմիր Կազիմիրովին, որին, իր օբյեկտիվության պատճառով, Ադրբեջանում հակակրանքով են վերաբերվում: www.russia-artsakh.ru պորտալին վերջերս տված հարցազրույցում Վլադիմիր Նիկոլաևիչը, խոսելով հակամարտության եռակողմ կոնֆիգուրացիայի մասին, նշել է, որ դա հայտնի է բոլորին` բացի Բաքվից։ ՙԵրբ նրան (Բաքվին-հեղ.) պետք էր լինում, առաջինն էր դիմում Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ շփում հաստատելու քայլին, զանգում ու գրում էր նրան (...)։ Ավելին, հրադադարն էլ արդեն ստորագրել էր 1994թ. մայիսի 9-ին միայն Լեռնային Ղարաբաղի հետ՝ այն բանից առաջ, երբ Երևանն իր համաձայնությունը տվեց դնելու նաև իր ստորագրությունը։ Այդ ի՞նչ կարգավիճակով էր նա գործ ունենում Ստեփանակերտի հետ, եթե ոչ` որպես հակամարտության կողմի։ Չգիտեմ՝ հայտնի է դա Ադրբեջանի ներկայիս ղեկավարությանը, թե՞ բոլորը՝ իր իսկ փորձագետները, պատմաբանները, արխիվի աշխատակիցները, ամեն ինչ թաքցրել են նրանից՚։ Ալիևյան ռեժիմին պե՞տք են լրացուցիչ փաստարկներ ակնհայտ ճշմարտությունը հասկանալու համար։ Թեև, շատ ավելի կարևոր է, որ ողջամիտ քաղաքական գործիչներն ու քաղաքագետները գիտակցում են` առանց բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցության ղարաբաղյան հակամարտությունն անհնար է լուծել։ Իսկ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս պնդել են, որ որոշակի փուլում Ստեփանակերտն անպայման կմիանա բանակցություններին։ 

Եվ վերջում մեկ այլ խնդրի մասին` ածանցված ղարաբաղյանից՝ պատերազմի և խաղաղության խնդրի։ Չգիտես ինչու, Ադրբեջանը երևակայում է, որ իրեն կհաջողվի անպատիժ կերպով սանձազերծել նոր պատերազմ և վերջ դնել Արցախին։ Չի հաջողվի։ Դատելով ամենից` Բաքուն շատ շուտ է մոռացել՝ թե ինչպես 2016թ. ապրիլյան իր ագրեսիայի շրջանում ԼՂՀ պաշտպանության բանակի հակահարվածների տակ ստիպված էր Ռուսաստանի միջնորդությամբ հաշտություն աղերսել և աղերսեց։ Մինչդեռ, օրերս և՜ Հայաստանի, և՜ Արցախի պաշտպանության նախարարները բաց տեքստով Բաքվին զգուշացրեցին, որ Ալիևի նոր ռազմական արկածախնդրության դեպքում նա չպետք է հույսը դնի հայկական զինված ուժերի ներողամտության վրա։ ՙԱյնպես չի լինի, որ միջնորդներին հաջողվի հայկական կողմին համոզել` դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները, եթե ադրբեջանական կողմը վերսկսի մարտական գործողությունները, եթե Բաքուն անգամ մասշտաբներով սահմանափակված ռազմական գործողություն իրականացնի՚,-ասել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանը։ Կցանկանայինք մտածել, որ այս խոսքերն ադրբեջանական տաքգլուխների համար սառը ցնցուղի արդյունք կունենան։

 

ԼԵՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ