Ֆրանսիահայ բժիշկ Ժան-Միշել Էքերյանը պարգեւատրվել է մեդալով

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ առողջապահության բնագավառում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ, <<Հայ-մեդ>> բժշկական մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան-Միշել Էքերյանը պարգեւատրվել է <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալով։