Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ինշնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

 Ուղերձում ասված է.

<<Մեծարգո՛ պարոն Փաշինյան,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Ձեր ղեկավարած դաշինքի տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

Հուսով եմ, որ նոր Ազգային ժողովն ու կառավարությունն ըստ ամենայնի կնպաստեն Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու զորացմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության պահպանմանը, համազգային ծրագրերի իրականացմանը:

Մեր պետականության ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծումը, պաշտպանունակության եւ անվտանգության համակարգի հետագա ամրապնդումը, սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովումը, բնակչության կենսամակարդակի բարձրացումն այն հիմնական ուղենիշներն են, որոնք պետք է լինեն երկու հայկական հանրապետությունների եւ դրանց քաղաքական ղեկավարության գործունեության հիմքում:

Մաղթում եմ Ձեզ, Հայաստանի Հանրապետության մեր բոլոր քույրերին ու եղբայրներին խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու հաղթանակներ՝ ի փառս մեր Հայրենիքի ու ժողովրդի>>: