Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Տեղի է ունեցել Արցախի ԱԳՆ նոր պաշտոնական կայքէջի և Արցախի մասին պատմող ֆիլմի շնորհանդեսը

Դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում կայացել է գերատեսչության նոր պաշտոնական կայքէջի շնորհանդեսը, որին հրավիրվել էին Արցախի քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

 Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, այնուհետև ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը ներկայացրել է կայքէջի կառուցվածքն ու բովանդակությունը։ Կայքէջը ստեղծվել է վերջին տեխնոլոգիաների կիրառմամբ, որի բովանդակությունը առայժմ հասանելի է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։

Կայքէջում համապարփակ տեղեկատվություն է ներկայացված Արցախի Հանրապետության, ԱԳՆ և արտերկրում գործող Արցախի մշտական ներկայացուցչությունների գործունեության, ինչպես նաև արտաքին քաղաքական առաջնահերթությունների, այդ թվում՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և միջազգային կապերի զարգացման մասին։ Կայքէջում զետեղված են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող փաստաթղթեր։

Միջոցառման երկրորդ մասում կայացել է Արցախի ԱԳՆ հեղինակած՝ «Արցախ․ պատմություն և հակամարտություն» խորագիրը կրող տեսաֆիլմի ցուցադրությունը։ Այն հիմնականում պատրաստված է արտաքին լսարանի համար և հասանելի է երկու լեզուներով՝ ռուսերեն ու անգլերեն։