[ARM]     [RUS]     [ENG]

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

alt Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նորընտիր Նախագահ Լեոնիդ Տիբիլովին:

            Ուղերձում ասված է.

            «Հարգարժան Լեոնիդ Խարիտոնի,

            Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի եւ Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ:

            Պետական եւ քաղաքական գործչի Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու անձնական որակներն անկասկած կծառայեն Հարավային Օսիայի անկախ պետականության հետագա ամրապնդմանը եւ նոր դինամիկա կհաղորդեն նրա զարգացմանը:

            Հուսով եմ, որ Ձեր նախագահության շրջանում մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ փոխհարաբերությունները կհասնեն որակական նոր մակարդակի:

            Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ այդ բարձր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հաջողություններ Ձեզ` եղբայրական Հարավային Օսիայի բարգավաճմանն ուղղված Ձեր բոլոր ձեռնարկումներում»: