ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՇԻՆՀԱՐԹԱԿ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին այցելել է Ստեփանակերտում կառուցվող նոր բնակելի շենքերի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին։

 Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերար Վիտալի Գրիգորյանցին՝ ծրագրերի իրականացման գործում ունեցած ակտիվ մասնակցության համար՝ համարելով այն Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման արդյունավետ ձեւերից մեկը։