Logo
Print this page

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ադր­բե­ջա­նա­կան ո­րոշ լրատ­վա­մի­ջոց­նե­րի կող­մից տա­րած­ված տե­ղե­կու­թյունն առ այն, թե իբր ս.թ. ապ­րի­լի 24-ի ժա­մը 17:30-ի և 25-ի ժա­մը 15:20-ի սահ­ման­նե­րում հայ­կա­կան ա­ռա­ջա­պահ ու­ժե­րը կրա­կա­հեր­թեր են ար­ձա­կել հա­կա­մարտ զոր­քե­րի շփ­ման գծի արևե­լյան հատ­վա­ծում տե­ղա­կայ­ված մերձ­ճա­կա­տա­յին Չի­րագ­լի գյու­ղի ուղ­ղու­թյամբ, ո­րի ըն­թաց­քում գն­դա­կո­ծու­թյան տակ են հայ­տն­վել այդ ժա­մա­նակ տնե­րից մե­կի բա­կում գտն­վող 4-ից 13 տա­րե­կան մի քա­նի աղ­ջիկ ե­րե­խա­ներ, ոչ այլ ինչ է, քան հեր­թա­կան ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն:

 Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը ոչ միայն կտ­րա­կա­նա­պես հեր­քում է ադր­բե­ջա­նա­կան կող­մի տա­րա­ծած տե­ղե­կու­թյու­նը, այլև, այն ո­րա­կե­լով սադ­րիչ, իր պատ­րաս­տա­կա­մու­թյունն է հայտ­նում, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում, վե­րոն­շյալ բնագ­ծե­րում առ­կա ի­րա­վի­ճա­կը բնու­թագ­րող տե­սագ­րու­թյուն­նե­րը՝ ֆիքս­ված տե­սա­դի­տարկ­ման հա­մա­կար­գե­րով, ըստ ժա­մա­նա­կագ­րու­թյան ներ­կա­յաց­նել հան­րու­թյան ա­ռա­վել լայն շր­ջա­նակ­նե­րի ու­շադ­րու­թյա­նը:

Միա­ժա­մա­նակ Ար­ցա­խի զին­ված ու­ժե­րի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը, հա­վա­տա­րիմ մնա­լով հրա­դա­դա­րի պահ­պան­ման ռե­ժի­մի տա­ռին ու ո­գուն, կոչ է ա­նում ադր­բե­ջա­նա­կան կող­մին ձեռն­պահ մնալ շփ­ման գծում ի­րադ­րու­թյունն ար­հես­տա­կա­նո­րեն սրե­լու ան­հե­ռան­կար մար­տա­վա­րու­թյու­նից և շա­րու­նա­կել պահ­պա­նել կա­ռու­ցո­ղա­կան կեց­վածք:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.