Հանդիպխում ''Ֆրանսիայի բողոքական եկեղեցու եւ Հայաստանի միջեւ համերաշխություն'' կազմակերպության նախագահ Ջանիկ Մանիսյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին ընդունել է ''Ֆրանսիայի բողոքական եկեղեցու եւ Հայաստանի միջեւ համերաշխություն'' բարեգործական կազմակերպության նախագահ Ջանիկ Մանիսյանին:
Նախագահը ''Երախտագիտություն'' մեդալ է հանձնել Ջանիկ Մանիսյանին Արցախում տարբեր բարեգործական ծրագրեր իրականացնելու համար՝ բարձր գնահատելով նրա մարդասիրական առաքելությունը: Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: