Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է նիստ

Մայիսի 2-ին ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Արամ Գրիգորյանի նախագահությամբ գումարել է նիստ՝ քննարկելու «Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքումփոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 Արամ Գրիգորյանը տեղեկացրել է, որ նախաձեռնողի առաջարկությամբ, նախագիծը կքննարկվի հատուկ ընթացակարգով՝ նույն օրը՝ երկու ընթերցմամբ:

Ներկայացնելով օրինագիծը՝  կառավարության լիազոր ներկայացուցիչ, ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է, որ օրենքի ընդունումը պայմանավորված է 2018թ.-ի դեկտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության  ընդերքի մասին օրենսգրքում և 2019թ.-ի մարտի 27-ին  «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ԱՀ օրենքում կատարված փոփոխություններով: Նախարարի փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվում է 3 մլրդ դրամով ավելացնել 2019թ.-ի պետական բյուջեով նախատեսված «Հարկային եկամուտներ և պետական տուրքեր» եկամտատեսակը և նույն չափով ավելացնել 2019 թ-ին պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների ծրագիրը:

Պատգամավորները հարցուպատասխանի ձևաչափով նախագծի վերաբերյալ պարզաբանումներ են ստացել ֆինանսների նախարարից: Քվեարկության արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: