[ARM]     [RUS]     [ENG]

Արտակ Բեգլարյանն ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

Արտակ Բեգլարյանն ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

 ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ընդունել է ՀՀ տեղեկատվական դաշտի մի խումբ գործիչների՝ ՀՀ վարչապետիաշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ:

Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Արցախի շուրջ արտաքին տեղեկատվական հոսքերի ակտիվացման, վերլուծական և հետազոտական աշխատանքների իրականացման և մի շարք առնչակից հարցերի վերաբերյալ:

Պաշտպանը կարևորել է տեղեկատվական դաշտի դերը Արցախում մարդու իրավունքների պաշտպանության և առկա խնդիրների հանրայնացման ու միջազգայնացման գործում: Նա բարձր է գնահատել կենտրոնի անձնակազմի պատրաստակամությունը աջակցելու ԱՀ պետական մարմիններին իրենց տեղեկատվական ու հետազոտական բնույթի աշխատանքներում:

Կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել տեղեկատվական, հետազոտական ու վերլուծական համատեղ աշխատանքների ակտիվացման վերաբերյալ: