Բյուջեի կատարողականը քննարկվել է ԱԺ խմբակցություններում
Հունիսի 3-6-ը ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետովությունը քննարկվել է ԱԺ «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն», «Շարժում-88» և «Վերածնունդ» խմբակցություններում:
Բյուջեի կատարողականի նախնական քննարկումները, ըստ ժամանակացույցի, նախատեսվում է եզրափակել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 7-ի նիստում: