[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳՐԵՐ

Ըստ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ոս­տի­կա­նու­թյան օ­պե­րա­տիվ ամ­փո­փագ­րե­րի` ս.թ. հու­լի­սի 10-17-ն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում ար­ձա­նագր­վել է մարմ­նա­կան վնաս­ված­քի ա­ռա­ջաց­մամբ ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին 2 պա­տա­հար, ին­չի հետևան­քով 2 քա­ղա­քա­ցի ստա­ցել է մարմ­նա­կան վնաս­վածք­ներ։

 Հու­լի­սի 14-ին, ժա­մը 13։00-ի սահ­ման­նե­րում, Վանք-Ստե­փա­նա­կերտ ավ­տո­ճա­նա­պար­հի 6-րդ կի­լո­մետ­րին, 1978թ. ծն­ված Աս­կե­րա­նի շր­ջա­նի բնա­կի­չը, վա­րե­լով ի­րեն պատ­կա­նող ՙՕ­պել Աստ­րա՚ մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նան, բախ­վել է ա­ջա­կող­մյա հո­ղաթմ­բին և կո­ղաշ­րջ­վել, ին­չի հետևան­քով ուղևոր՝ 1978թ. ծն­ված Աս­կե­րա­նի շր­ջա­նի բնակ­չու­հին, ստա­ցած մարմ­նա­կան վնաս­ված­քով տե­ղա­փոխ­վել է Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րոն։

Նախ­նա­կան տվյալ­նե­րով վթա­րի պատ­ճառ է հան­դի­սա­ցել ՙՕ­պել Աստ­րա՚ մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նա­յի վա­րոր­դի անզ­գու­շու­թյու­նը։
ԱՀ ոս­տի­կա­նու­թյան ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյան վեր­լու­ծու­թյուն­նե­րը վկա­յում են, որ ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին պա­տա­հար­նե­րի պատ­ճառ­նե­րի մեջ զգա­լի թիվ են կազ­մում նաև անզ­գու­շու­թյան հետևան­քով ա­ռա­ջա­ցող պա­տա­հար­նե­րը։
Հու­լի­սի 15-ին, ժա­մը 16։35-ի սահ­ման­նե­րում, Ստե­փա­նա­կերտ-Դրմ­բոն-Քո­լա­տակ ավ­տո­ճա­նա­պար­հի խաչ­մե­րու­կում ի­րար են բախ­վել ՀՀ Ա­րա­րա­տի մար­զի 1984թ. ծն­ված բնակ­չի վա­րած ՙԴԱՖ 95XF 380՚ մակ­նի­շի և Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի՝ 1981թ. ծն­ված բնակ­չի վա­րած ՙՎԱԶ-21213՚ մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նա­նե­րը, ին­չի հետևան­քով վեր­ջի­նիս ուղևոր՝ 2009թ. ծն­ված մայ­րա­քա­ղա­քի բնա­կի­չը ստա­ցած մարմ­նա­կան վնաս­վածք­նե­րով տե­ղա­փոխ­վել է ՙԱրևիկ՚ ման­կա­կան բուժ­միա­վո­րում։
Նախ­նա­կան տվյալ­նե­րով` վթա­րի պատ­ճառ է հան­դի­սա­ցել ՎԱԶ-21213՚ մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նա­յի վա­րոր­դի կող­մից գլ­խա­վոր ճա­նա­պար­հով երթևե­կող տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցին չզի­ջե­լը։
Նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում ար­ձա­նագր­վել է մարմ­նա­կան վնաս­վածք հասց­նե­լու 9, գո­ղու­թյան, թմ­րա­մի­ջոց­նե­րի ա­պօ­րի­նի շր­ջա­նա­ռու­թյան, գույ­քը դի­տա­վո­րու­թյամբ ոչն­չաց­նե­լու 2–ա­կան հան­ցա­գոր­ծու­թյան դեպք։
Ի­րա­կա­նաց­ված օ­պե­րա­տիվ-հե­տա­խու­զա­կան և քնն­չա­կան աշ­խա­տանք­նե­րի ար­դյուն­քում բո­լոր դեպ­քե­րով, բա­ցա­ռու­թյամբ գո­ղու­թյան 1 հան­ցա­դե­պի, հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ կա­տա­րած ան­ձինք հայտ­նա­բեր­վել են։
Նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ոս­տի­կա­նու­թյան տա­րած­քա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րի հեր­թա­պահ մա­սե­րում ար­ձա­նագր­վել է 193 ա­հա­զանգ: Բո­լոր ա­հա­զան­գե­րով ան­մի­ջա­պես դեպ­քի վայ­րեր են մեկ­նել ոս­տի­կա­նու­թյան տա­րած­քա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րի օ­պե­րա­տիվ խմ­բե­րը և օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով ըն­թաց­քա­վո­րել դրանք։
Ճա­նա­պար­հա­յին երթևե­կու­թյան կա­նոն­նե­րի խախ­տում­ներ կա­տա­րե­լու հա­մար նշ­ված ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում վար­չա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան է են­թարկ­վել տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի 514 վա­րորդ, ո­րոն­ցից 323-ը՝ սահ­ման­ված ա­րա­գու­թյու­նը գե­րա­զան­ցե­լու, 14-ը՝ ա­ռանց վա­րոր­դա­կան ի­րա­վուն­քի, 12-ը՝ անս­թափ վի­ճա­կում, իսկ մնա­ցա­ծը` այլ կար­գի խախ­տում­ներ կա­տա­րե­լու հա­մար։