[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում Կիպրոսի Հանրապետության Սթրովոլոս քաղաքի պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսի գլխավորությամբ:

Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:
Նախագահը նշել է, որ Կիպրոսը հատուկ տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական օրակարգում, եւ մեր հանրապետությունը շահագրգռված է այդ երկրի եւ նրա տարբեր միավորների հետ կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ: