[ARM]     [RUS]     [ENG]

ՍԿԶԲ­ՆԱ­ՎՈՐ­ՎԵ­ՑԻՆ ԲԱ­ՐԵ­ԿԱ­ՄՈՒ­ԹՅԱՆ ԵՎ ՀԱ­ՄԱ­ԳՈՐ­ԾԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՆ ՀԻՄ­ՔԵ­ՐԸ

Սեպ­տեմ­բե­րի 26-ին Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պետ Սու­րեն Գրի­գո­րյա­նը քա­ղա­քա­յին հա­մայն­քի ա­վա­գա­նու նիս­տե­րի դահ­լի­ճում հյու­րըն­կա­լել է աշ­խա­տան­քա­յին այ­ցով Ար­ցա­խում գտն­վող Կիպ­րո­սի Սթ­րո­վո­լոս քա­ղա­քի քա­ղա­քա­պետ Անդ­րեաս Պա­պա­խա­րա­լա­մու­սի գլ­խա­վո­րած պատ­վի­րա­կու­թյան ան­դամ­նե­րին, ո­րի կազ­մում են փոխ­քա­ղա­քա­պետ Ան­նա Կա­րի­դե­սը, քա­ղա­քա­յին խոր­հր­դի ան­դամ­ներ, այլ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։

 Նրանց ու­ղեկ­ցում է Հա­յոց Դա­տի Եվ­րո­պա­յի հաանձ­նախմ­բի ղե­կա­վար Գաս­պար Կա­րա­պե­տյա­նը։

Ող­ջու­նե­լով հյու­րե­րին, Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պետ Ս.Գրի­գո­րյա­նը բարձր գնա­հա­տեց եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րի միջև ստեղծ­ված ա­վան­դա­կան բա­րե­կա­մու­թյու­նը, որ դա­րե­րի պատ­մու­թյուն ու­նի և, դի­մա­նա­լով փոր­ձու­թյուն­նե­րին, միշտ էլ հա­վա­տա­րիմ է մնա­ցել դա­վա­նած սկզ­բունք­նե­րին, բո­լոր ժա­մա­նակ­նե­րում մնա­ցել ան­խա­թար ու ան­սա­սան։
Քա­ղա­քա­պե­տը զու­գա­հեռ­ներ անց­կաց­նե­լով հա­յե­րի և կիպ­րոս­ցի­նե­րի ան­ցած ճա­նա­պարհ­նե­րին, նշեց թե եր­կու ժո­ղո­վուրդ­ներն էլ ճա­կա­տագ­րով դա­տա­պարտ­ված են ե­ղել պայ­քա­րել թշ­նա­մու դեմ և պահ­պա­նել ի­րենց ինք­նու­թյու­նը, լե­զուն և մշա­կույ­թը։ ՙՈւ­րախ ենք, որ չնա­յած ո­րոշ դժ­վա­րու­թյուն­նե­րի, Կիպ­րո­սի Հան­րա­պե­տու­թյու­նը շա­րու­նա­կում է տն­տե­սա­պես զար­գա­նալ։ Ար­ցախ կա­տա­րած այ­ցը, դի­տար­կե­լով որ­պես Ստե­փա­նա­կեր­տի ու Սթ­րո­վո­լոս քա­ղաք­նե­րի միջև սկզբ­նա­վոր­վող բա­րե­կա­մու­թյան և հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ան­ժխ­տե­լի ի­րո­ղու­թյուն, վս­տահ եմ, որ տա­րեց­տա­րի կա­պերն ա­վե­լի կամ­րապ­նդ­վեն ու կխո­րա­նան և հպար­տա­նա­լու ա­ռիթ­ներ ան­պայ­ման կլի­նեն՚։
Հյու­րե­րի խնդ­րան­քով քա­ղա­քա­պետ Ս.Գրի­գո­րյա­նը, որ­պես հին բնա­կա­վայր, անդ­րա­դար­ձել է Ստե­փա­նա­կեր­տի պատ­մու­թյա­նը, ա­վան­դույթ­նե­րին, պատ­մամ­շա­կու­թա­յին ար­ժեք­նե­րին; Նշել է, թե Ար­ցա­խին պար­տադր­ված դա­ժան պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին, քա­ղաքն ինչ­պես է թշ­նա­մու կող­մից հրե­տա­կոծ­վել ու ա­վեր­վել և հա­մայն հա­յու­թյան ա­ջակ­ցու­թյամբ վե­րա­կան­գն­վել։ ՙԵ­թե եր­կու տաս­նա­մյակ ա­ռաջ այ­ցե­լած լի­նեիք այս­տեղ՝ կտես­նեիք թե ինչ­պի­սի ա­վե­րա­ծու­թյուն­նե­րի է են­թարկ­վել քա­ղա­քը,- ա­սաց քա­ղա­քա­պե­տը։ - Վեր­ջին 10 տա­րի­նե­րին այն ան­ճա­նա­չե­լիո­րեն վե­րա­փոխ­վել, վե­րա­կա­ռուց­վել է, բա­րե­կարգ­վել ու հմա­յիչ տեսք ստա­ցել։ Դրա­նում հա­մոզ­վե­լու հա­մար, կխնդ­րեի բեր­դա­քա­ղաք Շու­շիից հա­յացք ձգել Ստե­փա­նա­կեր­տին և ՙհան­րա­գու­մա­րել՚ ձեր տե­սա­կետ­նե­րը՚։ Այ­նու­հետև նա պատ­վի­րա­կու­թյան ան­դամ­նե­րին ծա­նո­թաց­րել է մայ­րա­քա­ղա­քի խն­դիր­նե­րին և զար­գաց­ման նոր ծրագ­րե­րին։
Պա­տաս­խան խոս­քում Սթ­րո­վո­լո­սի քա­ղա­քա­պետ Անդ­րեաս Պա­պա­խա­րա­լա­մու­սը պատ­վի­րա­կու­թյան ա­նու­նից շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց ջերմ ըն­դու­նե­լու­թյան հա­մար և ըն­դգ­ծեց, թե Ար­ցախ ոտք դնե­լուց՝ այն զգա­ցումն է ու­նե­ցել, որ դար­ձյալ գտն­վում է ՙհայ­կա­կան հյու­րըն­կալ հո­ղում՚։ Նրա տե­ղե­կաց­մամբ, Սթ­րո­վո­լոսն իր տա­րած­քով Կիպ­րո­սի երկ­րորդ մեծ շր­ջանն է հա­մար­վում, ուր տն­տե­սու­թյան հետ զար­գա­նում են կր­թու­թյունն ու մշա­կույ­թը, ա­ռաղ­ջա­պա­հու­թյու­նը։ Քա­ղա­քում ա­ռանձ­նա­կի ու­շադ­րու­թյուն է դարձ­վում շր­ջա­կա մի­ջա­վայ­րի, հոգևոր-մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի պահ­պան­մանն ու զար­գաց­մա­նը։ Հատ­կան­շա­կան է, որ քա­ղա­քա­պե­տա­րա­նը բո­լոր ո­լորտ­նե­րում սեր­տո­րեն հա­մա­գո­րակ­ցում է 5 հա­զար բնակ­չու­թյուն ու­նե­ցող տե­ղի հայ հա­մայն­քի հետ ու հա­մա­տեղ ոչ քիչ ծրագ­րեր են ի­րա­կա­նաց­վում։
Վեր­ջում քա­ղա­քա­պետ­ներ Սու­րեն Գրի­գո­րյանն ու Անդ­րեաս Պա­պա­խա­րա­լա­մու­սը խոր­հր­դան­շա­կան հու­շան­վեր­ներ են փո­խա­նա­կել։
Ճա­նա­չո­ղա­կան այ­ցով հան­րա­պե­տու­թյու­նում գտն­վող կիպ­րոս­ցի­նե­րը հան­դի­պում­ներ կու­նե­նան երկ­րի ղե­կա­վա­րու­թյան հետ, կծա­նո­թա­նան պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րին, կայ­ցե­լեն կր­թօ­ջախ­ներ, կմաս­նակ­ցեն քա­ղա­քի օր­վան նվիր­ված տո­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րին։
Հան­դիպ­մա­նը ներ­կա են գտն­վել Ստե­փա­նա­կեր­տի փոխ­քա­ղա­քա­պետ­ներ Սու­րեն Թամ­րա­զյա­նը, Ար­մեն Հա­կո­բյա­նը, աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Գա­գիկ Նազ­լու­խա­նյա­նը, Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­յին հա­մայն­քի ան­դամ­ներ Ռա­դի Մի­քա­յե­լյա­նը և Ալ­բերտ Գո­տա­նյա­նը, այլ պա­տաս­խա­նա­տու­ներ։

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն