[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանի մոտ մայիսի 7-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն

 070512Pargevatrum__Info.jpgՀաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանի մոտ մայիսի 7-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

            Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին Եռատոնի առթիվ եւ պետական պարգեւներ հանձնել մի խումբ երախտավորների: Իր խոսքում Նախագահն ընդգծել է, որ մայիսյան փառավոր հաղթանակները ապացուցեցին ամբողջ աշխարհին, որ հայն ի վիճակի է պաշտպանել իր հայրենիքը, ստեղծել եւ շարունակաբար ամրապնդել իր անկախ պետականությունը:

            Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների անդամներ, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի վետերաններ, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանի Հանրապետությունից եւ Սփյուռքից ժամանած հյուրեր: