[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքներում մասնակցել են Հաղթանակի տոնի տոնական միջոցառումներին

 080512_ShushiVazgenSargsyan__Info.jpgԱրցախի Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքներում մասնակցել են Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին:

            Հայկական երկու հանրապետությունների նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:080512_Step.Hushahamalir____Info.jpg

080512_Step.Hushahamalir_Info.jpgԱյնուհետեւ նախագահներն այցելել են Շուշի քաղաք, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Նրանք ներկա են գտնվել նաեւ Շուշիում կազմակերպված ժողովրդական տոնախմբությանը:

        080512_Shushi_Tonaxmbutyun___Info.jpg    Տոնական միջոցառումներին մասնակցում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի Հանրապետության ղեկավարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը, Սփյուռքի ներկայացուցիչներ, արտերկրից ժամանած հյուրեր: