[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել են Ստեփանակերտ քաղաքում "Եվրոպա" նոր բազմաֆունկցիոնալ համալիրի բացման հանդիսավոր արարողությանը

 080512_EuropeComplex1_Info.jpgՄայիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել են Ստեփանակերտ քաղաքում "Եվրոպա" նոր բազմաֆունկցիոնալ համալիրի բացման հանդիսավոր արարողությանը, որտեղ տեղակայված են "Արդշինինվեստբանկի"  նոր մասնաճյուղը, տարբեր կազմակերպությունների գրասենյակներ եւ հյուրանոց: 

Նախագահ Սահակյանը կարեւորել է նման ժամանակակից չափանիշներին համապատասխանող համալիրի բացումը մայրաքաղաքում` նշելով, որ այն մեծապես կնպաստի մեր տնտեսության զարգացմանը:080512_EuropeComplex_2_Info.jpg

            Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից: