[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԳԱԼԻՔ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ

Դեկ­տեմ­բե­րի 12-ին, հա­մա­ձայն ՙԱր­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան 2020թ. պե­տա­կան բյու­ջեի մա­սին՚ օ­րեն­քի նա­խագ­ծի քն­նար­կում­նե­րի հա­մար սահ­ման­ված ժամ­կե­տա­ցան­կի, գու­մար­վել է Ազ­գա­յին ժո­ղո­վի հեր­թա­կան նիս­տը։

 ԱԺ նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյանն ամ­փո­փել է բյու­ջեի շուրջ խմ­բակ­ցու­թյուն­նե­րում և հանձ­նա­ժո­ղով­նե­րում ծա­վալ­ված նախ­նա­կան քն­նար­կում­նե­րի ար­դյունք­նե­րը և ներ­կա­յաց­րել խոր­հր­դա­րա­նի հեր­թա­կան նիս­տում նա­խագ­ծի քն­նարկ­ման՝ կա­նո­նա­կար­գով սահ­ման­ված ըն­թա­ցա­կար­գը։

Նս­տաշր­ջա­նի և նիս­տի օ­րա­կար­գե­րը հաս­տա­տե­լուց հե­տո, խոր­հր­դա­րանն ան­ցել է ՙԱր­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան 2020թ. պե­տա­կան բյու­ջեի մա­սին՚ օ­րեն­քի նա­խագ­ծի քն­նարկ­մա­նը։
Ներ­կա­յաց­նե­լով նա­խա­գի­ծը՝ Ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Ար­թուր Հա­րու­թյու­նյանն անդ­րա­դար­ձել է ըն­թա­ցիկ տար­վա մակ­րոտն­տե­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րին և ա­ռաձ­նաց­րել գա­լիք տա­րում պլա­նա­վոր­ված ո­լոր­տա­յին ծախ­սե­րը։ Խո­սե­լով ԱԺ խմ­բակ­ցու­թյուն­նե­րի և ա­ռան­ձին պատ­գա­մա­վոր­նե­րի կող­մից բյու­ջեի նա­խագ­ծի վե­րա­բե­րյալ ար­ված ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի մա­սին, ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րը նշել է, որ նա­խագ­ծի նախ­նա­կան քն­նար­կում­նե­րի ար­դյուն­քում կա­ռա­վա­րու­թյա­նը գրա­վոր ներ­կա­յաց­վել է շուրջ 110 ա­ռա­ջար­կու­թյուն՝ գրե­թե 99 մլրդ դրամ գու­մա­րա­յին ծա­վա­լով։
Նա­խագ­ծի ներ­կա­յա­ցու­մից հե­տո պատ­գա­մա­վոր­նե­րը ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րին ա­ռա­ջադ­րել են բյու­ջեի հա­վե­լուր­դի, նա­խագ­ծի վե­րա­բե­րյալ ներ­կա­յաց­ված ա­ռա­ջին փուլ ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի ար­դյուն­քով ըն­դուն­ված ծրագ­րա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի, նա­խորդ տա­րի­նե­րին կու­տա­կած վար­կա­յին պար­տա­վո­րու­թյուն­նե­րի դի­մաց տո­կո­սավ­ճար­նե­րի և այլ թե­մա­նե­րի վե­րա­բե­րյալ հար­ցեր։
Հա­րա­կից զե­կույց­ներ են ներ­կա­յաց­րել ԱԺ ֆի­նան­սա­բյու­ջե­տա­յին և տն­տե­սա­կան կա­ռա­վար­ման հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­րամ Գրի­գո­րյա­նը և պաշտ­պա­նու­թյան, անվ­տան­գու­թյան և օ­րի­նա­պահ­պա­նու­թյան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ Սեր­գեյ Հա­րու­թյու­նյա­նը՝ դրա­կան եզ­րա­կա­ցու­թյամբ ամ­փո­փե­լով նա­խագ­ծի հանձ­նա­ժո­ղո­վա­յին քն­նար­կում­նե­րի ար­դյունք­նե­րը։
Մտ­քե­րի փո­խա­նակ­ման ըն­թաց­քում ե­լույթ­նե­րով հան­դես են ե­կել պատ­գա­մա­վոր­ներ Հայկ Խա­նու­մյա­նը, Գա­գիկ Բա­ղուն­ցը և Է­դուարդ Ա­ղա­բե­կյա­նը։
Անդ­րա­դառ­նա­լով ե­լույթ­նե­րում պատ­գա­մա­վոր­նե­րի հն­չեց­րած հար­ցադ­րում­նե­րին՝ պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը եզ­րա­փա­կիչ ե­լույ­թում ներ­կա­յաց­րել է բյու­ջեի սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րի ձևա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը և ա­ռող­ջա­պա­հու­թյան մի քա­նի ծրագ­րե­րից օգտ­վե­լու՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցի­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի շուրջ առ­կա պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը։
ՙԱԺ կա­նո­նա­կարգ՚ օ­րեն­քի հա­մա­ձայն՝ բյու­ջեի նա­խագ­ծի վե­րա­բե­րյալ քն­նար­կումն ընդ­միջ­վել է պատ­գա­մա­վոր­նե­րի՝ երկ­րորդ փուլ ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը 24 ժամ­վա ըն­թաց­քում ստա­նա­լու նպա­տա­կով։ Ըստ հաս­տատ­ված ժամ­կե­տա­ցան­կի` բյու­ջեի նա­խագ­ծի շուրջ քն­նար­կում­նե­րը կշա­րու­նակ­վեն դեկ­տեմ­բե­րի 19-ին։

ԱԺ լրատ­վու­թյան և հան­րու­թյան հետ կա­պե­րի բա­ժին