[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2012թ. ԱՊՐԻԼԻՆ

2012թ. ապրիլ ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվել է  191 ծնունդ և  126 մահ, բնակչության բնական աճը կազմել է 65  մարդ: 
Նշված ամսում հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 89,  ամուսնալուծությունների թիվը` 13:
ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը (առանց ներքին միգրացիայի) ապրիլ ամսում կազմել է 81, իսկ մեկնողների թվաքանակը` 51 մարդ: 
ԼՂՀ ԱՎԾ