[ARM]     [RUS]     [ENG]

2011 ԹՎԱԿԱՆԻ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄՓՈՓ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

2011 թվականին   ԼՂՀ պետական բյուջեի  սեփական եկամուտները կազմել են  25756.4 մլն դրամ,   տարեկան ճշտված  ծրագրային ցուցանիշը կատարվել է    99.1  %-ով: Նախորդ տարվա   համեմատ, պետական բյուջեի սեփական եկամուտներն  աճել են 8.2 %-ով կամ   շուրջ 1948.9 մլն դրամով: Մասնավորապես` 10.2 %-ով  ավելացել են հարկային եկամուտները, 20.5 %-ով` պետական տուրքերը  9.5 %-ով` պարտադիր սոցիալական ապահովության վճարները և  11.8 %-ով`  այլ եկամուտները: 
Պետական բյուջեի սեփական եկամուտների 64.7 %-ը  ձևավորվել են հարկային մուտքերի, 1.7 %-ը` պետական տուրքերի, 25.9 %-ը` պարտադիր սոցապահովության վճարների և 7.7 %-ը` այլ  եկամուտների  հաշվին: ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին՚ ԼՂՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան պետական  բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու  տարում կազմել են  ավելի քան 389.2 մլն դրամ:
 2011 թվականի  ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել   ավելի քան 16659.8 մլն. դրամի հարկային եկամուտներ` 1.8 %-ով  կամ 293.8 մլն. դրամով գերակատարելով նախատեսված ցուցանիշը: 2010 թվականի համեմատ, հարկային եկամուտները ավելացել են  10.2 %-ով  կամ 1537.1 մլն դրամով:  
Հարկային եկամուտների 53.7 %-ն  ապահովվել  է ավելացված արժեքի հարկի հաշվին՝ կազմելով ավելի քան 8955.5 մլն դրամ, ծրագրավորված ցուցանիշը գերակատարվել է 10.3 մլն դրամով կամ   կատարվել է 100.1 %-ով:  Նախորդ տարվա նույն ցուցանիշի  համեմատ պետական բյուջեի մուտքերն ավելացել են  6.5 %-ով կամ  շուրջ 548.9 մլն  դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է էներգետիկայի, գազի և կապի ոլորտներում գործող տնտեսավարող սուբյեկտների հայտարարագրած հարկվող ծավալների  աճով և 2011թվականի հունվարի 1-ից բենզինի վաճառքի գործունեությունը հաստատագրված վճարով հարկման կարգից ընդհանուր հարկման կարգին անցման հետ:
Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների 1.6 %-ը ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով ավելի քան 270.9 մլն. դրամ: Ծրագրավորված ցուցանիշը գերակատարվել է  0.3 %-ով, իսկ նախորդ տարվա  մակարդակը 21.9 %-ով : Նախորդ տարվա համեմատ ակցիզային հարկի մուտքերի աճը պայմանավորված է ակցիզային հարկ վճարողների կողմից հայտարարագրված իրացման ծավալների աճով:           
Հաշվետու  տարում  պետական բյուջեի հարկային եկամուտների  9.4  %-ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով շուրջ 1570.6 մլն. դրամ: Նախորդ տարվա   համեմատ շահութահարկի մուտքերը աճել են  22.8 %-ով կամ շուրջ 291.4 մլն. դրամով,  աճը պայմանավորված է հանքարդյունահանման, բանկային, կապի և շինարարության ոլորտներում գործող հարկ վճարողների հարկվող շահութի աճով:
2011 թվականին  ԼՂՀ պետական բյուջե է մուտքագրվել    2180.9 մլն. դրամ եկամտահարկ` ապահովելով հարկային եկամուտների 13.1 %-ը: Ծրագրավորված ցուցանիշը  գերակատարվել է ավելի քան  75.9 մլն. դրամով կամ 8.5 %-ով: Նախորդ տարվա   համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են  8.7 %-ով կամ ավելի քան   175.2 մլն. դրամով:  Եկամտահարկի գծով պետական բյուջեի մուտքերի ավելացումն պայմանավորված է վերահսկողական աշխատանքների իրականացման հետևանքով ստվերի կրճատման արդյունքում որոշ ոլորտներում հայտարարագրվող միջին աշխատավարձերի, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ:             
Հաշվետու տարում գործունեության առանձին տեսակներից գանձվել են ավելի քան 454.6 մլն դրամ հաստատագրված վճարներ: Ծրագրավորված ցուցանիշը գերակատարվել է  ավելի քան 9.1 մլն  դրամով կամ 2.0 %-ով: 
2011 թվականին    պետական բյուջե է  մուտքագրվել ավելի քան 1518.6 մլն դրամ առևտրի  հարկ, որը  12.7 %-ով  կամ  170.7 մլն. դրամով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Հաշվետու տարվա ծրագրավորված ցուցանիշը գերակատարվել է 8.9 %-ով կամ 123.6 մլն դրամով: Աճը  հիմնականում պայմանավորված է հարկային մարմնի կողմից առևտրի ոլորտում իրականացվող վարչարարական աշխատանքների արդյունքում հայտարարագրվող ծավալների ավելացմամբ: 
 2011 թվականի  ընթացքում ԼՂՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 617.6 մլն դրամ բնական պաշարների օգտագործման և բնապահպանական վճարներ: Ծրագրավորված ցուցանիշը  գերակատարվել է ավելի քան  2.6 մլն. դրամով կամ 0.4 %-ով: Նախորդ տարվա համեմատ մուտքերն աճել են  109.7 մլն դրամով կամ 21.6  %-ով, ինչը հիմնականում պայմանավորված հանքաարդյունաբերական արտադրանքի միջազգային շուկաներում գներիև արդյունահանվող արտադրանքի ծավալների աճի  հետ:
Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների)  և այլ հարկային եկամուտների գծով մուտքերը կազմել են ավելի քան 660.4  մլն.դրամ ,  ինչը կազմել է պետական բյուջեի հարկային եկամուտների  շուրջ 4.0  %-ը:
Ռոյալթիի  և կոնցենսիոն վճարի գծով պետական բյուջեի մուտքերը կազմել են   շուրջ  368.5 մլն դրամ, իսկ  հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների գծով պետական բյուջեի մուտքերը` շուրջ 62.0 մլն դրամ:   
Պետական տուրքի գծով 2011 թվականի    պետական  բյուջեի  մուտքերը  կազմել  են  438.1 մլն  դրամ` ապահովելով  պետական բյուջեի եկամուտների   1.7 %-ը: Նախատեսված ցուցանիշը գերակատարվել է 20.1 մլն դրամով կամ  4.8 %-ով: Նախորդ տարվա համեմատ պետական տուրքի գծով մուտքերը  աճել են  20.5 %-ով  կամ  ավելի քան 74.4 մլն դրամով: 
Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով մոտքերը կազմել են  ավելի քան 6675.9 մլն դրամ  կամ ծրագրավորված ցուցանիշը կատարվել է 102.6 %-ով: Նախորդ տարվա  համեմատ վճարի գծով մուտքերն աճել են 9.5 %-ով  կամ  շուրջ 577.8  մլն  դրամով: Աճը հիմնականում կապված է հաշվետու տարում հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարական աշխատանքների արդյունքում  հարկ վճարողների կողմից հայտարարագրվող միջին աշխատավարձերի աճի և նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի կողմից հայտարարագրվող պարտադիր սոցիալական ապահովության վճարներով հարկվող տարեկան եկամուտների աճով:
 2011 թվականի պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են ավելի քան  1982.5 մլն դրամ:  2010 թվականի  համեմատ, այլ եկամուտներն աճել են 11.8 %-ով կամ  ավելի քան 209.5 մլն դրամով:
2011 թվականի  ընթացքում   ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են  շուրջ 67377.0 մլն դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի 95.5 %-ը: Մասնավորապես`  47354.2 մլն դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, շուրջ 20022.8 մլն դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Բյուջեի ծախսերից ավելի քան 379.2 մլն դրամը կատարվել է պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին:
Ընթացիկ ծախսերի 26.7 %-ը կամ 12630.6 մլն դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 3.0 %-ը կամ  շուրջ 1407.2 մլն դրամը` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են տարեկան ծրագրի, համապատասխանաբար, 96.4 %-ը  և 95.7 %-ը:  
Ծառայությունների և ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է շուրջ  8107.8 մլն. դրամ`  կազմելով պետական բյուջեի ընթացիկ ծախսերի  17.1 %-ը և ապահովելով տարեկան ծրագրի 92.5 % կատարողական:  
Ներքին վարկերի դիմաց հաշվարկված  տոկոսավճարները կազմել են ավելի քան 684.9 մլն դրամ:  Ծրագրավորված ցուցանիշը կատարվել է 89.0 %-ով:         
Գյուղատնտեսական միջոցառումների ծրագրերի իրականացման նպատակով    պետական և ոչ-ֆինանսական  կազմակերպություններին տրամադրված սուբսիդիաների   գումարը կազմել է ավելի քան 3055.2 մլն դրամ, որն ապահովել է տարեկան ծրագրի  93.9 %-ը:
Հաշվետու տարում պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 4685.6 մլն. դրամի դրամաշնորհներ, որից շուրջ 1441.1 մլն դրամ կազմել են համայնքների բյուջեներին  տրվող դոտացիաները,  ավելի քան 86.7 մլն դրամ` այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին, 25.5 մլն դրամ` պետական և համայնքների  ոչ առևտրային կազմակերպություններին տրվող ընթացիկ դրամաշնորհները և այլ ընթացիկ դրամաշնորհներ-3105.5 մլն. դրամ:
Հաշվետու տարում սոցիալական նպաստների և կենսաթոշակների գծով վճարները կազմել են շուրջ 15786.1 մլն դրամ կամ նախատեսվածի 95.6 %-ը,  որից` հիվանդության և հաշմանդամության նպաստներ-203.3 մլն դրամ կամ  99.2 %, մայրության նպաստներ -608.3 մլն դրամ կամ 88.9 %, երեխաների նպաստներ-3331.2 մլն դրամ կամ 94.0 %, գործազրկության նպաստներ-107.9 մլն դրամ կամ  100.0 %, հուղարկավորության նպաստներ-56.4 մլն դրամ կամ 83.5 %, կրթական, մշակութային և սպորտային նպաստներ-141.5 մլն դրամ կամ  91.3 %, բնակարանային նպաստներ-36.6 մլն դրամ կամ 87.4 %, այլ նպաստներ -2671.0  մլն դրամ կամ 91.5 %  և  կենսաթոշակներ-8629.9 մլն դրամ կամ 98.3%:  
Հաշվետու տարում այլ ծախսերը կազմել են ընթացիկ ծախսերի շուրջ 5.1 %-ը ,  նախատեսված ցուցանիշը կատարվել է 84.6 %-ով կամ 2403.9 մլն դրամ, այդ թվում` նվիրատվություններ ոչ կառավարչական (հասարակական) կազմակերպություններին-117.3 մլն դրամ, հարկեր, պարտադիր վճարներ և այլն, որոնք կառավարման  տարբեր  մակարդակների  կողմից  կիրառվում  են  միմյանց  նկատմամբ-61.1 մլն դրամ, այլ ծախսեր-2177.7 մլն դրամ և  պահուստային միջոցներ-47.9 մլն դրամ: 
2011 թվականին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր են հանդիսացել   փոխառու միջոցները, բյուջեի  տարեսկզբի  մնացորդը և վարկերի վերադարձից ստացված մուտքերը, որոնք համապատասխանաբար կազմել են 6077.9 մլն դրամ, 259.8 մլն  դրամ և 37.4 մլն  դրամ:
Ամփոփելով վերը շարադրվածը նշենք, որ նախատեսված միջոցների սահմաններում պետական մարմինների կողմից ստանձնած պարտականությունները, որոնց համար սահմանված կարգով ԼՂՀ ֆինանսների նախարարություն ներկայացվել են ֆինանսավորման հայտեր  ու  ճանանչվել են հիմնավոր  բավարարվել են:
 
   ԼՂՀ ֆինանսների նախարարություն