[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Սահակյանն ստորագրել է հրամանագրեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Սամվել Պողոսյանը նշանակվել է պաշտպանության բանակի միավորումներից մեկի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Մանուկյանը նշանակվել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ: