[ARM]     [RUS]     [ENG]

Աշոտ Ղուլյանն ամփոփել է խորհրդարանի 2019 թվականի գործունեությունը

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը:

 Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Ազգային ժողովի 9-րդ և 10-րդ նստաշրջանների աշխատանքները, օրենսդրական գործունեության մանրամասները, շրջանառության մեջ դրված և ընդունված օրենքների բաշխվածությունն ըստ հանձնաժողովների, ինչպես նաև անդրադարձել Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված այլ լիազորությունների կատարմանը:

Այնուհետև Աշոտ Ղուլյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին խորհրդարանական դիվանագիտությանը, Ազգային ժողովի արտաքին կապերի նոր ուղղություններին, Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններին, 2020 թվականի համապետական ընտրություններին և մի շարք այլ թեմաների:

Ասուլիսի աշխատանքներն ամփելուց հետո Աշոտ Ղուլյանը շնորհավորել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տոների առթիվ և մաղթել ստեղծագործ ու արդյունավետ աշխատանք գալիք տարում:

ԱԺ նախագահի տարեվերջյան մամուլի ասուլիսը ուղիղ հեռարձակվել է ֆեյսբուքյան պաշտոնական էջով:

Տե՛ս՝ https://www.facebook.com/ashotghoulyan/videos/461845801196815/: