Սխալ
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
[ARM]     [RUS]     [ENG]

2020թ. մարտի 31-ը ` համապետական ընտրությունների օր

2020թ. հունվարի 20-ին Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը Արցախի հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահի և  Ազգային ժողովի հերթական ընտրությունների օրվա մասին հաղորդագրությամբ, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

  ՛՛Հարգելի՛ հայրենակիցներ

 

     Արցախի Հանրապետության սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ:

     Արցախի Հանրապետության սահմանադրության 109-րդ հոդվածի համաձայն`Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի ընտրությունների հետ միաժամանակ:

     Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասով և 121-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների օրվա մասին Արցախի հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:

     Ղեկավարվելով Արցախի Հանրապետության սահմանադրության և ընտրական օրենսգրքի վերոհիշյալ դրույթներով, Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների օր է հայտարարվում 2020 թվականի մարտի 31-ը:

     Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասը, համապետական ընտրությունների քվեարկության օրը` 2020 թվականի մարտի 31-ի երեքշաբթին, հայտարարվում է ոչ աշխատանքային օր:

Արցախի Հանրապետության կենտրոնական

ընտրական հանձնաժողովի նախագահ Ս.Գ. Արզումանյան՛՛

 

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

մամուլի ծառայություն