[ARM]     [RUS]     [ENG]

«Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի անդամները Ավստրալիայի ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական նամակ են ուղարկել «Ավստրալիա-Արցախ» բարեկամության շրջանակին

Հունվարի 24-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի նիստը՝ Դավիթ Իշխանյանի նախագահությամբ:

 Հանդիպման ընթացքում խոսվել է Ավստրալիայի հետ բարեկամական կապերն ամրապնդելու ուղղությամբ այս տարվա անելիքների և վերջին շրջանում Ավստրալիային պատուհասած աղետների մասին:

Ամփոփելով նիստը՝ Դավիթ Իշխանյանը, շրջանակի անունից, Ավստրալիայի ազգային տոնի կապակցությամբ հրապարակել է «Ավստրալիա-Արցախ» բարեկամության շրջանակին ուղղված շնորհավորական նամակը, որում մասնավորապես ասվում է.

«Ձեզ ենք հղում մեր սրտագին շնորհավորանքները Ավստրալիայի ազգային տոնի կապակցությամբ:

Ավստրալիան և ավստրալացիները հպարտանալու բազում առիթներ ունենառաջին հերթին՝ ամուր ժողովրդավարությունըռասսայականկրոնական բազմազանությունըյուրաքանչյուր քաղաքացուն ընձեռնվող ազատությունները և նվիրվածությունն արդարությանը:

Արցախի ժողովուրդն Ավստրալիան միշտ համարել է այն օրինակելի երկիրըորին կցանկանար ձգտել ժողովրդավարության ուղին բռնած յուրաքանչյուր երիտասարդ պետություն: 1991 թանկախության հռչակումից ի վեր մենք ջանք չենք խնայել մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտներ ստեղծելու համար:

Ընդունեք նաև մեր խորին ցավակցությունը վերջին շրջանում Ավստրալիայում մոլեգնող կործանարար հրդեհների և մյուս բնական աղետների հետևանքով մարդկային զոհերի և նյութական վնասների համարՎստահ եղեքոր մենք մշտապես աղոթում ենք Աստծուն՝ խնդրելով նրա օգնությունն ու մխիթարությունը  աղետներից տուժածներին»: