[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում կինոռեժիսոր եւ սցենարիստ Սամվել Թադեւոսյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է կինոռեժիսոր եւ սցենարիստ Սամվել Թադեւոսյանին:

Նախագահը պարգեւատրել է ռեժիսորին «Վաչագան Բարեպաշտ» մեդալով՝ բարձր գնահատելով նրա գործունեությունն Արցախյան գոյամարտի կինոտարեգրության ստեղծման գործում: